Մայիսի 4-ին հրապարակած ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակով ֆուտբոլի Հայաստանի ընտրանին պահպանել է ունեցած 67-րդ տեղը: Սա հինգերորդ ցուցանիշն է աշխարհի առաջնության որակավորման մեր փուլը ներկայացնող ընտրանիների մեջ, իսկ ընդհանրապես աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը:
Հետաքրքրական է, որ նրանից զատ առաջին հնգյակում են Լատինական Ամերիկան ներկայացնող ևս երեք հավաքական՝ Արգենտինայինը, Չիլիինն ու Կոլումբիայինը: Երրորդ հորիզոնականում են աշխարհի գործող չեմպիոնները՝ գերմանացիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ